N17 քրեակատարողական հիմնարկում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ
N17 քրեակատարողական հիմնարկում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ

N17 քրեակատարողական հիմնարկում հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում:

Ինչպես հայտնում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը, տեղում մոբիլիզացված է վեց հրշեջ-փրկարարական ջոկատ եւ 11 մարտական ​​հաշվարկ:

«Հրդեհ է բռնկվել N17 քրեակատարողական հիմնարկի խոհանոցում ժամը 14:20-ին: Նշենք, որ խոհանոցը գտնվում է դատապարտյալների բնակելի շենքից հեռու», – հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից: