N14 (Գեգութի) քրեակատարողական հիմնարկում «Փի Սի Ար» թեստավորման արդյունքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել. Հատուկ քրեակատարողական ծառայություն
N14 (Գեգութի) քրեակատարողական հիմնարկում «Փի Սի Ար» թեստավորման արդյունքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել. Հատուկ քրեակատարողական ծառայություն

N14 (Գեգութի) քրեակատարողական հիմնարկում «PCR» թեստավորման արդյունքում covid 19-ի ոչ մի դեպք չի գրանցվել,- այս մասին տեղեկատվությունը տարածում է հատուկ քրեակատարողական ծառայությունը:

«Անցյալ տարեվերջին քրեակատարողական հիմնարկներում սկսված ինտենսիվ PCR փորձարկման շրջանակներում, ընթացիկ տարվա հունվարի 9-ին PCR թեստավորման է ենթարկվել N14 քրեակատարողական հիմնարկում գտնվող 763 դատապարտյալ և covid 19-ի ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնուամենայնիվ, կանխարգելման նպատակով դատապարտյալների PCR փորձարկումը սիստեմատիկ կերպով իրականացվելու է 14-օրյա ընդմիջումներով, որպեսզի  իրավիճակը վերահսկվի ցանկացած այլ հաստատությունում: Հատուկ քրեակատարողական ծառայությունը շարունակում է ինտենսիվ PCR փորձարկումները քրեակատարողական հիմնարկներում և աստիճանաբար հասարակությանը կտեղեկացնի թեստերի արդյունքների մասին»,- ասված է հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ: