Նոյեմբերի 12-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 483-ի
Նոյեմբերի 12-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 483-ի

Իրանի և Իրաքի սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 483-ի: Լրատվությունը այս մասին տարածում է իրանական IRNA գործակալությունը: Աղետի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 12 հազարը:

7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ամենից շատ վնասել է Իրանի Քիրմանշահ նահանգը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տների:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրաքի Էբրիլ և Դոհուկ նահանգներում, որտեղ զոհվել է 8 մարդ: