Դասական նեապոլիտանական պիցցայի պատրաստման տեխնոլոգիան ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Իտալիան համառորեն ձգտել է այդ կարգավիճակին 2010 թվականից, այդ իսկ պատճառով Նեապոլում այդ նորությունը դիմավորում են որպես տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։
Հետաքրքիրն այն է, որ պատրաստման փուլերից մեկում խոհարարը պտտեցնում ու գցում է խմորային հիմքը՝ այն թթվածնով հարստացնելու համար։ Պիցցայի հետ կատարվող մանիպուլյացիաները դարձել են իտալական խոհանոցի այցեքարտը։
Հեղինակ -
Edgar Barsegyan