Նախնական վարկածով, գեներալ Պրալյակը դատարանում ցիանիդ է խմել
Նախնական վարկածով, գեներալ Պրալյակը դատարանում ցիանիդ է խմել

Խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը, որն ինքնասպան էր եղել նոյեմբերի 29-ին Հաագայի միջազգային դատարանում, նախնական վարկածի համաձայն, կալիումի ցիանիդ է խմել։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդների դատախազությունը։

«Տոքսիկաբանական հետազոտության նախնական արդյունքները ցույց են տվել, որ պարոն Պրալյակի արյան մեջ եղել է կալիումի ցիանիդ։ Դա հանգեցրել է սրտային անբավարարության եւ մահվան հավանական պատճառն է դարձել»,– ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Թե ինչպես է ամբաստանյալը կարողացել թույն տանել դատարանի դահլիճ, նախկինի պես պարզ չէ։