Նախկին կառավարող թիմը սահմանադրական դատարանի վրա ուներ որոշիչ ազդեցություն, որը ավելի վատ էր, քան ուղղակի անհարմար
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ սահմանադրական դատարանին նախկին կառավարող թիմը ուներ որոշիչ ազդեցությունը, որը անհարմար է: Այս հայտարարությունը խորհրրդարանի նիստին արել է Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան փոքրամասնության:
Խորհրդարանական փոքրամասնությունը նստաշրջանին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էվա Գոցիրիձեի քվեարկության հետաձգում և այս հարցի օրակարգից հանում էր պահանջել, սակայն «Եվրոպական Վրաստան»-ի պահանջին խորհրդարանական մեծամասնությունը չի աջակցել:
«Սահմանադրական դատարանի կապակցությամբ կասեմ մեկ բան,- կարծում եմ անհարմար է այն, ինչ այս մարմնում տեղի էր ունենում 2004 թվականից մինչև 2016 թվականը ներառյալ, երբ նախկին կառավարող կուսակցությունը սահմանադրական դատարանի վրա ուներ որոշիչ ազդեցություն: Սա ավելի վատ էր, քան ուղղակի անհնրամար»,- հայտարարել է Կոբախիձեն: