Նախարարությունում կադրերի կրճատումը կվերաբերի վարչական մասին. Միխեիլ Գիորգաձե
Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կարծիքով, նախարարությունում օպտիմիզացման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի երեք ամիս, սակայն կոնկրետ թվերը հայտնի կդառնան միայն վերջնական ծրագրի ձևակերպումից հետո:
«Նախօրոք ցանկանում եմ ասել, որ մենք առավելագույնս պահպանում ենք բնագավառային ուղղությունը, բնական է նկատի ունեմ սպորտը և մշակույթը: Վարչական ծախսերի մասում կլինի որոշակի օպտիմիզացիա: Նախատեսում ենք կրճատել կադրերը, սակայն մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ այս կրճատումը կվերաբերի վարչական մասին: Մենք չեք ուզում կորցնել մեր լավ մասնագետներին»,- հայտարարել է Միխեիլ Գիորգաձեն:
Հիշեցնենք, մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանը միանում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության սպորտի բաղադրիչը: