Նաիրա Գելաշվիլին ժողովրդական պաշտպանին է վերադարձրել «Հանդուրժողականության ջատագովը» պարգևը
Նաիրա Գելաշվիլին ժողովրդական պաշտպանին է վերադարձրել «Հանդուրժողականության ջատագովը» պարգևը

Գրող Նաիրա Գելաշվիլին ժողովրդական պաշտպանին է վերադարձրել «Հանդուրժողականության ջատագովը» պարգևը:

Նաիրա Գելաշվիլիի հայտարարությամբ, նրա բողոքը կապված է «Եվրոպական Վրաստան» կուսակցության լիդեր Գիգա Բոկերիային և «Ռուսթավի 2» հեռուստաալիքին համանման պարգև փոխանցելուն:

«Ժողովրդական պաշտպանի և նրա ապարատի գործունեությունը պետք է ուղղված լինի անպաշտպան մարդկանց կողքին կանգնելուն, այլ ոչ թե բռնապետների կողքին կանգնելը: Ժողովրդական պաշտպանը աջակցել է «Միասնական ազգային շարժման» անդամին, այն ժամանակ երբ երկրում նշվում էր նոյեմբերյան իրադարձությունների տարելիցը»,- ասել է Գելաշվիլին: