Մզիուրի այգու հարևանությամբ մաքրվում է Վերե գետի թմբը
Մզիուրի այգու հարևանությամբ մաքրվում է Վերե գետի թմբը

 

Մզիուրի այգու հարակից տարածքում ընթանում են Վերե գետի թմբի մաքրման աշխատանքները։

Թբիլիսիի քաղաքապետարանի «Էկոսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները Վերե գետի ափին գտնվող մինչև մեկ հեկտար տարածքը մաքրում են աղբից ։ Նշված աշխատանքների մի մասն արդեն ավարտված է։

Աշխատանքների շրջանակում հատվել են նաև գետի ափին վնասված ծառերն ու բույսերը։ Նշված աշխատանքներին տեղում ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալներ Անդրիա Բասիլայայի և Իրակլի Բենդելիանիի հետ։

«Վերե գետի հունը, որը լի էր ծառերով ու բույսերով, մաքրվում է։ Հունը ամբողջությամբ կմաքրվի, որպեսզի վատ եղանակի դեպքում խնդիրներ չառաջանան։ Կոնկրետ հատվածի աշխատանքները կավարտվեն մի քանի օրից ։ Այս աշխատանքներն իրականացվում են ամեն գարուն»,- ասել է Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեի հետ ներկա էին Վակիի շրջանի ղեկավար Դավիթ Կվինիկաձեն և «Էկոսերվիս գրուպ» ՍՊԸ տնօրեն Վախթանգ Նոզաձեն։