Մյունխենի Օկտոբերֆեստ փառատոնը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով
Մյունխենի Օկտոբերֆեստ փառատոնը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով

Մյունխենի Օկտոբերֆեստ փառատոնը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մյունխենում սկսված լայնածավալ ոստիկանական գործողությունը շարունակվում է։

Տեղեկատվության համար՝ առավոտյան Մյունխենի տներից մեկում, որտեղ հրդեհ էր բռնկվել, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ նյութ։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են հատուկ ստորաբաժանումներ՝ այն չեզոքացնելու համար։

Ոստիկանությունը ստուգում է, թե արդյոք այս իրադարձությունները կապված են Մյունխենում ընթացող Օկտոբերֆեստ փառատոնի հետ, այդ իսկ պատճառով հայտնի գարեջրի փառատոնի տարածքի բացումը հետաձգվում է։

Մյունխենի քաղաքապետարանը հայտնում է, որ Օկտոբերֆեստը դադարեցվելու է մինչև տեղական ժամանակով առնվազն ժամը 17:00-ն՝ ռումբի սպառնալիքի պատճառով։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մյունխենում լսվել է ուժեղ պայթյուն։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են վիրավոր տղամարդու և այրվող մեքենա։

Դրանից հետո արտակարգ ծառայությունները Մյունխենի հյուսիսային մասից հաղորդագրություն են ստացել, որ քաղաքացիները լսել են պայթյունի և կրակոցների ձայներ, ինչպես նաև տեսել են բոցեր։

Ոստիկանության տվյալներով՝ վիրավոր տղամարդը հետագայում մահացել է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նշում են, որ այս անձը կարող է կապված լինել բնակելի շենքում բռնկված հրդեհի հետ։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրդեհը միտումնավոր է բռնկվել։

Ոստիկանությունը շրջափակել է Մյունխենի այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ուժեր, հայտարարվել է տարհանում, և փակվել է հանրային դպրոցը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը պայթուցիկ նյութեր է բերել ծնողների տուն, ապա փորձել է ինքնասպան լինել։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։