Մյունխենի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Գերմանիայում կլիմայի ակտիվիստների պատճառով
«Գերմանիայում կլիմայի պաշտպանության ակտիվիստների պատճառով ժամանակավորապես փակվել է Մյունխենի օդանավակայանը»,- հայտնում է «Deutsche Welle»-ն։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, կլիմայի պաշտպանության ակտիվիստները գրավել են թռիչքուղիները։ Հանրահավաքի մասնակիցների ձեռքած պաստառներից մեկում գրված էր՝ «Խնդիրը կառավարությունն է, ոչ թե մեր տոնը»։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 8 ակտիվիստ։
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ Մյունխենի օդանավակայանը գրեթե երկու ժամով ամբողջովին փակ է եղել թռիչքների և վայրէջքների համար: Շուրջ 11 չվերթ ուղղվել է տարբեր օդանավակայաններ, մոտ 60 չվերթ չեղարկվել է։