Մյունխենի օդանավակայանը վերսկսել է գործունեությունը
Մյունխենի օդանավակայանը վերսկսել է գործունեությունը

Մյունխենի օդանավակայանը վերսկսել է գործունեությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գերմանական Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չվերթներն արդեն վերսկսվել են, օդանավակայանը շարունակում է գործել սովորական հունով։

Ձեր տեղեկության համար, Մյունխենի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է չվերթները։ Մյունխենի օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ չեղարկվել է 17 չվերթ , իսկ 3000 մարդու ուղևորությունը հետաձգվել է։ Բացի այդ, օդանավակայանից ևս 15 չվերթներ վերահասցեավորվել են դեպի Շտուտգարտ, Նյուրնբերգ, Վիեննա և Ֆրանկֆուրտ։