Մյունխենի օդանավակայանը աստիճանաբար վերսկսում է թռիչքները, այն բանից հետո, երբ երկու թռիչքուղիները փակվեցին անօդաչու թռչող սարքերի նկատման պատճառով
Մյունխենի օդանավակայանը աստիճանաբար վերսկսում է թռիչքները, այն բանից հետո, երբ երկու թռիչքուղիները փակվեցին անօդաչու թռչող սարքերի նկատման պատճառով

Մյունխենի օդանավակայանը աստիճանաբար վերսկսել է թռիչքները, այն բանից հետո, երբ երկու թռիչքուղիները փակվեցին երկրորդ անգամ 24 ժամից պակաս ժամանակահատվածում անօդաչու թռչող սարքերի նկատման պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Օդանավակայանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 23 թռիչք է վերահասցեավորվել, իսկ 48 թռիչք հետաձգվել կամ չեղարկվել է , ինչը ազդել է մոտ 6500 ուղևորի վրա։

«Անօդաչու թռչող սարքերի նկատումից հետո Մյունխենի օդանավակայանում թռիչքները կանխարգելիչ նպատակով դադարեցվել են։ Ինչպես նախորդ գիշերը, օդանավակայանը և ավիաընկերությունները հոգացել են ուղևորների մասին։ Բաժանվել են ճամբարային մահճակալներ, վերմակներ, ըմպելիքներ և խորտիկներ», – ասվում է օդանավակայանի կայքում։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վերջին շաբաթներին եվրոպական մի շարք երկրների օդանավակայաններ հետաձգել կամ չեղարկել են թռիչքները անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով, որոնք որոշ իշխանությունները կապում են Ռուսաստանի հետ։ Կրեմլը հերքում է միջադեպերի հետ որևէ կապ։