Մյունխենի համաժողովի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորության արքայազնի հետ
Մյունխենի համաժողովի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորության արքայազնի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորության արքայազն Ֆեյսալ բեն Ֆահրան Ալ Սաուդի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և զբոսաշրջային համագործակցությունը և գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Նշվել է, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները բնութագրվում են դրական դինամիկայով և հաստատվել է այդ ուղղությամբ առկա ներուժը առավելագույնս օգտագործելու փոխադարձ պատրաստակամությունը։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը նույնպես ողջունում է Սաուդյան Արաբիայից օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացումը և պատրաստ է շարունակել աջակցել շահագրգիռ ներդրողներին Վրաստանում խոշոր ներդրումային նախագծերի իրականացման գործում։ Ընդգծվել է Վրաստանում կայուն և բարենպաստ գործարար միջավայրը, ինչպես նաև բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերով ներդրողներին ընձեռված հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։