Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Հայաստանի վարչապետի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Բացի այդ, Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու առևտրատնտեսական համագործակցության խորացումը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։
Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Բացի այդ, կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության պահպանման կարևորությունը։
Ի գիտություն , Մյունխենի անվտանգության համաժողովը սկսվել է փետրվարի 14-ին և կավարտվի փետրվարի 16-ին։ Այս տարվա համաժողովի հիմնական թեմաներն են Ուկրաինայում ընթացող պատերազմը և ԱՄՆ նոր վարչակազմի օրոք խաղաղ բանակցությունների հեռանկարները։