Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իզինգերը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի ապահովի խաղաղություն Եվրոպայում
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իզինգերը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի ապահովի խաղաղություն Եվրոպայում

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունն այս պահին ապահովված է Ուկրաինայի շնորհիվ։

«Եվրոպան անվտանգ է, քանի որ ուկրաինացիները տարիներ շարունակ հաջողությամբ կանգնեցրել են հզոր ռուսական բանակը՝ իրենց երկրի պաշտպանության համար մղվող անհավատալիորեն երկարատև պայքարում», – ասել է Իշինգերը։

Նրա խոսքով՝ իրական մարտահրավերները կսկսվեն պատերազմի ավարտից հետո։ Ինչպես նշել է Իշինգերը, պատերազմի ավարտը չի երաշխավորի խաղաղություն Եվրոպայում։

«Երբ պատերազմը ավարտվի և զենքը լռի, Ռուսաստանը ժամանակ կունենա վերախմբավորման։ Հիմա հենց ուկրաինացիներն են կրում այդ բեռը։ Իսկ երբ պատերազմն ավարտվի, մենք՝ եվրոպացիներս, պետք է ստանձնենք այդ բեռի շատ ավելի մեծ բաժինը», – նշել է նա։

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր անվտանգության ռազմավարությունը գաղափարական մարտահրավեր է Եվրոպայի համար։