Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Բանգկոկում փլուզվել է 43-հարկանի շինվող շինություն, յոթ մարդ կարողացել է դուրս գալ փլատակներից, իսկ ավելի քան 40 մարդ համարվում է անհետ կորած
Մյանմայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով հարևան Թաիլանդում, մասնավորապես Բանգկոկում, փլուզվել է 43-հարկանի շինվող շինություն։ Յոթ բանվոր կարողացել է դուրս գալ փլատակներից, իսկ այս պահի դրությամբ ավելի քան 40 մարդ համարվում է անհետ կորած։
Ինչպես գրում է BBC-ն, Մյանմայում շուտով տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ, սակայն փլուզումների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս անհասանելի է։
Գոյություն ունեցող տվյալների համաձայն՝ 2021 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո լրատվամիջոցները հիմնականում վերահսկվում են պետության կողմից, ինտերնետի օգտագործումն էլ սահմանափակված է, իսկ հաղորդակցման գծերը՝ անջատված։