Մյանմարում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հզոր ցնցումները զգացվել են նույնիսկ Բանգկոկում

12:27, 28.03.2025

Մյանմայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հզոր ցնցումները զգացվել են նաև Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը եղել է 7.7 մագնիտուդ ուժգնությամբ և ուղեկցվել է հզոր ցնցումներով։

Էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից մոտ 17 կմ հեռավորության վրա, որտեղ բնակչությունը կազմում է շուրջ 1.2 միլիոն մարդ։

Բացի Թաիլանդից, երկրաշարժը զգացվել է նաև Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում։

Պեկինի երկրաշարժային գործակալության համաձայն՝ ցնցման ուժգնությունը կազմել է 7.9 մագնիտուդ։

Սոցիալական ցանցերում տարածվել են ավերված շենքերի լուսանկարներ, սակայն ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվել։

Նմանատիպ