Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 3 000-ը, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած

10:58, 03.04.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3 085-ի, 4 715 մարդ վիրավորվել է, իսկ 341 մարդ համարվում է անհետ կորած։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մյանմայում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Միաժամանակ, մետեորոլոգները տարածել են նախազգուշացում ոչ սեզոնային անձրևների վերաբերյալ, որոնք կարող են նույնիսկ ավելի բարդացնել իրավիճակը։

Հիշեցնենք, որ Մյանմայում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգում։

Նմանատիպ