Մուխիանիում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, 1984 թվականին ծնված Է.Ա.-ին ձերբակալել են առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա մարտի 22-ին Թբիլիսիում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, մեղադրյալը սառը զենքով տասնյակ վնասվածքներ է հասցրել ծանոթին՝ Ռ.Մ.-ին, իսկ այնուհետև թաքնվել է, իսկ հետքը կոծկելու նպատակով այրել է դին և թաքնվել դեպքի վայրից:
«Ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող Է.Ա.-ն ձերբակալվել է դեպքից մի քանի ժամ անց։ Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Մ» ենթակետով, որը վերաբերում է դիտավորյալ սպանությանը, որը կատարվել է բացառիկ դաժանությամբ»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։