Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանը հարգել են Գիորգի Անծուխելիձեի հիշատակը
Օգոստոսի 18-ին Վրաստանի ազգային հերոս, ավագ սերժանտ Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 38 տարեկան։
Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանը, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում հերոսաբար զոհված զինվորի շիրիմին հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, ընկերները, Գիորգի Անծուխելիձեի անվան սերժանտական ակադեմիայի և IV հետևակային բրիգադի 41-րդ գումարտակի զինծառայողները։ Նրանք ծաղկեպսակով զարդարեցին հերոսի գերեզմանը, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին։
Այսօր Գիորգի Անծուխելիձեի գերեզմանին հուշաքար է կանգնեցվել՝ սերժանտական ակադեմիայի անունից։ IV հետևակային բրիգադի 41-րդ գումարտակի զինծառայողները խորհրդանշական նվեր են հանձնել ազգային հերոսի ընտանիքին՝ IV հետևակային բրիգադի պատվավոր հուշատախտակ՝ «Շնորհակալություն ծառայության և ներդրման համար» գրառմամբ։
Կրտսեր սերժանտ Գիորգի Անծուխելիձեն IV հետևակային բրիգադի 41-րդ գումարտակի զինծառայող էր։ Գիորգի Անծուխելիձեն պարգեւատրվել է Վախտանգ Գորգասլիի 1-ին աստիճանի շքանշանով, նրան շնորհվել է Ազգային հերոսի կոչում, նրա անունով է կոչվում սերժանտական ակադեմիան։