Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում հիշել են զոհված հերոսներին (ֆոտոշարք)
Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում առավոտից հավաքվել են Վրաստանի միասնության համար մարտերում զոհված հերոսների ընտանիքի անդամները: Նրանք հիշել են օգոստոսյան պատերազմի ժամանակները և ռուսական ագրեսիան:
Զոհվածների ընտանիքի անդամները ասում են, որ հպարտանում են իրենց զավակներով, քանզի նրանք իրենց կյանքը զոհավերել են հանուն հայրենիքի:
Մուխադգվերդիում էին նաև Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները:
Այսօր, վրաց ուղղափառ եկեղեցին նշում է գերեզմանոցների օրհնության օրը: Այս օրը հավատացյալները գնում են իրենց ընտանիքներից մահացածների գերեզմաններ: