Մուսթաֆա Էմրե Չաբուքի արտահանձնման շուրջ դատավարությունը հետաձգվել է
Դեմիրելիի քոլեջի մենեջեր Մուսթաֆա Էմրե Չաբուքին Թուրքիայի Հանրապետություն արտահանձնելը թույլատրելի ճանաչելու դատական գործընթացը Թբիլիսիի քաղաքային դատարանում հետաձգվել է մինչև փետրվարի 19-ը:
Դրա պատճառ է դարձել պաշտպանող կողմի միջնորդությունը, որոշ ժամանակ տալ դատախազության կողմից ներկայացված դիրքորոշմանը ծանոթանալու համար:
Մուսթաֆա Էմրե Չաբուքի Թուրքիայի Հանրապետություն արտահանձնումը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ Թբիլիսիի քաղաքային դատարանին էր դիմել Վրաստանի գլխավոր դատախազությունը: