Մուստաֆա Էմրե Չաբուքի նախաարտաքսման բանտարկությունը փոխվել է գրավով (ֆոտոշարք)
Մուստաֆա Էմրե Չաբուքի նախաարտաքսման բանտարկությունը փոխվել է գրավով (ֆոտոշարք)

Դեմիրելի անվան քոլեջի որակի կառավարման մենեջեր, Մուստաֆա Էմրե Չաբուքի նախաարտաքսման բանտարկությունը փոխվել է գրավով:

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, Չաբուքի նկատմամբ բանտարկությունը գրավով փոխելու կապակցությամբ: Դատախազությունը պահանջում էր 10 000 լարի, սակայն դատարանը Չաբուքին պարտավորեցրել է վճարել 1000 լարի:

Դեմիրելի անվան քոլեջի որակի կառավարման մենեջերին ձերբակալել էին 2017 թ. մայիսի 24-ին Թուրքիայի պահանջով: Նա մեղադրվել է ահաբեկչական խմբավորմանը սատարելու մեջ, որը Թուրքիայի իշխանությունների կարծիքով, կապ ունի Ֆեթհուլա Գյուլենի հետ: Գյուլենին Թուրքիայում մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ: