Մունիցիպալիտետային զարգացման հիմնադրամը սկսում է փախստականների տների շինարարությունը
Մունիցիպալիտետային զարգացման հիմնադրամը սկսում է փախստականների տների շինարարությունը

Վրաստանի մունիցիպալիտտային զարգացման հիմնադրամը փախստականների բնակելի շենքերի շինարարության հետ կապված, բաց դռների օր կազմակերպեց և շինարարական ընկերություններին նախօրոք ներկայացրեց տենդերներին։

Հիմնադրամը մոտ օրերին կհայտարարի Զուգդիդիում և Ծղալտուբոյում փախստականների բնակելի տների շինարարության տենդերը։

Բաց դռների օրվան ներկա էին գտնվում շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մաիա Ցքիտիշվիլին, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության Նախարար Դավիթ Սերգեենկոն և մունիցիպալիտետային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շենգելիան։

«Մենք մունցիպալիտետային զարգացման հիմնադրամի հետ շարունակում ենք հանդիպումները բաց դռների և շինարարական ընկերություններին, հետաքրքրված անձանց ծանոթացնում ենք այն նախագծերի հետ, որոնք պլանավորում ենք։ Մեկ շաբաթվա ընթացքում կհայտարարենք տենդեր 780 տան շինարարություն սկսելու համար», -հայտնեց Ցքիտիշվիլին։

Մունիցիպալիտետային զարգացման հիմնադրամի նպատակն է, տենդերային գործընթացները ավելի թափանցիկ և արդյունավետ դառնա։ Հետաքրքրված ընկերությունները ունեն հնարավուրություն մինչև տենդերի հայտարարումը ծանոթանալ նախագծերին, ավելի լավ պատրաստվել և մրցակցային ոլորտում ապահովվել  բաց և հավասար պայմաններ։