Մուլախի-Լասդիլի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ձյան և մերկասառույցի պատճառով ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ148-կմ198 (Մուլախի-Լասդիլի) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է հակասայթաքող շղթաների կիրառմամբ:
Ավտոճանապարհի կմ1-կմ148 (Զուգդիդի-Մուլախի) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: