Մտիրալայի ազգային զբոսայգին ձեռք է բերել «Վրաստանի առաջատար ազգային զբոսայգի 2020» կոչումը
Զբոսաշրջության համաշխարհային 2020 թվականի World Travel Awards-ի 27-րդ մրցանակաբաշխությանը, Մտիրալայի ազգային զբոսայգին ձեռք է բերել «Վրաստանի առաջատար ազգային զբոսայգի 2020» կոչումը:
Այս մասին տեղեկությունը տարածում է պաշտպանված տարածքների գործակալությունը:
Նրանց խոսքով, զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության մրցանակի համար, Մտիրալա զբոսայգու հետ միասին պայքարում էին՝ Բորջոմի-Խարագաուլիի ազգային զբոսայգին, Ղազբեգիի ազգային զբոսայգին, Կոլխեթիի ազգային զբոսայգին և Լագոդեխիի ազգային զբոսայգին:
Մտիրալա ազգային զբոսայգուն քվեարկել հնարավոր էր մինչև սեպտեմբերի 24-ը, աշխարհի ցանկացած երկրից, միջոցառման պաշտոնական կայքում:
World Travel Awards-ի մրցանակաբաշխությունը անց է կացվում 1993 թվականից և նպատակ ունի առանձնացնել լավագույններին, զբոսաշրջության արդյունաբերության բոլոր ոլորտներից: Հարյուրավոր անվանակարգեր և հազարավոր թեկնածուներ, ըստ մայրցամաքների և երկրների, բաժանված են տարբեր անվանակարգերի: Դրանք են՝ առաջատար հյուրանոցներ, զբոսաշրջային գործակալություններ, զբոսաշրջային ատրակցիոններ, ուղղություններ, տուրօպերատորներ, ինչպես նաև ծովային, ցամաքային, ավիափոխադրող ընկերություններ և այլն:
«Մտիրալա ազգային զբոսայգին», որը գտնվում է Բաթումից 30 կմ. հեռավորության վրա, ստեղծվել է 2007 թվականին: Վրաստանում այն առավել տեղումնային վայր է և հենց այդ պատճառով էլ կոչվում է «Մտիրալա» (լացկոտ): Զբոսայգու տարածքը ծածկված է եզակի անտառներով և թփերով:Մտիրալա ազգային զբոսայգին այցելուներին առաջարկում է էկոտուրիստական բազմազան ծառայություններ»,- նշում են գործակալությունից: