Մթնոլորտային օդի պաշտպանության նպատակով պատրաստվել են օրենսդրական նոր փոփոխություններ
Մթնոլորտային օդի պաշտպանության նպատակով պատրաստվել են օրենսդրական նոր փոփոխություններ

Վրաստանում մթնոլորտային օդի պաշտպանության նպատակով պատրաստվել են օրենսդրական նոր փոփոխություններ:

Փոփոխությունները մտցվոէմ են «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» օրենք, որի նախաձեռնողը կառավարությունն է: Նախագիծը նախաձեռնվելու է ապրիլի 15-ին, բյուրոյի նիստին:

Օրինագծով մտցվում է նոր տերմին՝ հիմնական վնասակար նյութեր, որի ցանկը լիովին ներառում է Եվրամիության հանձնարարականով հաշվի առնված աղտոտող նյութերը:

Մասնավորապես, նախաձեռնությունում ասվում է, որ մթնոլորտային օդի որակի կառավարման և մոնիտորինգի նպատակների համար Վրաստանի ողջ տարածքը բաժանվելու է գոտիների և ագլոմերացիաների, որոնք հաստատվելու է միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի իրավական արձանագրությամբ:

Նախագծի համաձայն, գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը կիրականացվի մթնոլորտային օդի որակի չափանիշների մասին տեխնիկական կանոնակարգով սահմանված գնահատման վերին և ստորին սահմաններով, առնվազն հինգ տարին մեկ անգամ: