Մթերքի ազգային գործակալությունը կասեցրել է Ճիաթուրայի «Սամիկիտնո» սննդի օբյեկտի արտադրական գործընթացը
Մթերքի ազգային գործակալության Իմերեթիի բաժնի տեսուչները պլանային ստուգում են անցկացրել Ճիաթուրայի մունիցիպալիտետի Կալաուրի գյուղում գտնվող «Սամիկիտնո» սննդի օբյեկտում։
Գործակալության տվյալներով՝ ստուգման ընթացքում օբյեկտում նկատվել են մի շարք կարևոր անհամապատասխանություններ՝ օդափոխության համակարգի անսարքություն, անպատշաճ լվացում և ախտահանում, ինչպես նաև կենդանիների մորթ շրջակա տարածքում՝ առանց անասնաբուժական հսկողության։
Հայտնաբերված խախտումների պատճառով տնտեսվարողը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
Մթերքի ազգային գործակալությունը կոչ է անում տնտեսվարողներին իրենց գործունեությունը իրականացնել օրենսդրությանը և սննդի անվտանգության պահանջներին համապատասխան։