«Մթավարի ալիքի» փոխանցմամբ, Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական գրասենյակից հայտնում են, որ Սաակաշվիլին երեկ լքել է Կիևը և գտնվում է Վրաստանում
Միխեիլ Սաակաշվիլին այժմ Վրաստանում է: Ես՝ որպես նրա գրասենյակի ղեկավար, կարող եմ դա հաստատել, – ասել է Ուկրաինայում Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակի ղեկավար Մարիամ Բարաբաշը:
Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին երեկ լքել է Ուկրաինան:
«Նա վերջերս գրառում է կատարել այդ մասին Facebook-ում, և ես կարող եմ հաստատել տեղեկատվությունը: Իմ տեղեկություններով, նա երեկ մեկնել է Կիեւից: Երեք օր առաջ նա հավաքեց թիմը և մեզ ասաց, որ գնում է Վրաստան, քանի որ այժմ շրջադարձային պահ է այդ երկրի համար, երբ պետք է ընտրություն կատարվի Եվրոպայի և անցյալի միջև: Նա մեզ ասաց, որ պետք է գնա, քանի որ այժմ կարևոր հանրաքվե է և նա պետք է լինի Վրաստանում», – ասել է Մարիամ Բարաբաշը «Մթավարի ալիքին»:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին նաեւ տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ գտնվում է Բաթումիում: