Մթածմինդայում «Թբիլիսի փրայդի» դեմ ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 17 մարդու
Մթածմինդայում ոստիկանությունը ձերբակալել է 17 մարդու՝ «Թբիլիսի փրայդի» դեմ ակցիայի ժամանակ։
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ բոլոր 17 անձինք ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, որը ենթադրում է անհնազանդություն ոստիկանի օրինական պահանջին։
Միաժամանակ, ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, «Թբիլիսի փրայդի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին լքում են Մթածմինդայի տարածքը և նախատեսում են բողոքի ակցիան շարունակել խորհրդարանի շենքի մոտ։