Մթածմինդայում ընթանում է «Վրացական երազանք» կուսակցության համագումարը - ֆոտոշարք
Մթածմինդայում, «Անդերվիլ» ակուբում ընթանում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հինգերորդ համագումարը:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, համագումարին ներկա են կառավարության անդամները, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի անդամներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Համագումարին քիչ անց միանալու է նաև Բիձինա Իվանիշվիլին:
Համագումարը դեռևս ընթանում է փակ ձևաչափում, իսկ 17:00-ից հեռարձակվելու է համագումարի պաշտոնական մասը:
Համագումարի պատվիրակներին և հրավիրված հյուրերին խոսքով դիմելու են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Համագումարին կուսակցության նախագահ են ընտրելու Բիձինա Իվանիշվիլուն: Ինչպես նաև ընտրվելու է կուսակցության նոր քաղխորհուրդը: