Մսուր-մանկապարտեզները, որոնց շենքերում տեղակայված են ընտրատեղամասեր, հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, չեն աշխատի
Թբիլիսի մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության որոշմամբ, այն մսուր-մանկապարտեզները, որոնց շենքերում տեղակայված են ընտրատեղամասեր, հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, չեն աշխատի: Որոշումը կապված է հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ:
Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանձելաձեի հայտարարությամբ, ընտրությունների երկրորդ օրը, նոյեմբերի 2-ին բոլոր նման մանկապարտեզներում կանցկացվեն մասշտաբային ախտահանման աշխատանքներ, որպեսզի նոյեմբերի 3-ին նախադպրոցական հաստատություններն աշխատանքային գործընթացը վերսկսեն անվտանգ միջավայրում:
Թբիլիսիում այժմ գործում է 183 մսուր-մանկապարտեզ, դրանցից 104-ում տեղակայված է ընտրատեղամաս: