Ըստ վերջին վիճակագրական տվյալների` Վրաստանում խոշոր եղջերավոր կենդանիների քանակը կրճատվում է։ Համապատասխանաբար, կրճատվում է նաև կաթնամթերքների արտադրման ցուցանիշը, ինչը ազդում է գների վրա։
Տավարի միսը թանկացել է։ Եվ սա այն ժամանակ, երբ վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության տարբեր բաիժիններում, հարյուրավոր միլիոն լարի է ներդրվել։ Արտադրման կրճատման գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում արտահանման աճը։ Վիճակագրության համաձայն՝ արտահանման երկրների եռյակի մեջ են մտնում Իրաքը, Ադրբեջանը և Իրանը։
Հեղինակներ՝ Սանդրո Ջուփալակիանի, Ռիմա Մառանգոզյան