Մշտական բնակության թույլտվություն ստանալու համար, արտասահմանցին վերջին 10 տարվա ընթացքում պետք է բնակվի Վրաստանում
Ապօրինի միգրացիայի կանխարգելման նպատակով նախատեսվում է գործարկել հավելյալ մեխանիզմներ: Նշված հարցի շուրջ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է այսօրվա կառավարության նիստին:
Նրա խոսքով, արդարադատության նախարարությունը նիստին ներկայացնելու է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակը ապօրինի միգրացիայի կանխարգելման հավելյալ մեխանիզմների գործարկումն է: Նշված փոփոխությունները նկատի ունեն նաև նորություններ՝ արտասահմանցիների համար ժամանակավոր բնակության վկայական տալու գործընթացում:
«Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ձեռք բերելու համար, արտասահմանցին վերջին 10 տարվա ընթացքում պետք է բնակվի Վրաստանում, այսօր այդ ժամկետը կազմում է վեց տարի: Մինչև 12 տարի է ավելանում ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետը, այսօր դրա առավելագույն տևողությունն է վեց տարի: Դրա հետ մեկտեղ, եթե օտար երկրի քաղաքացին Վրաստանում մշտապես մնալու մոտիվ չունի, վեց տարի հետո, նա կրկին կստանա ժամանակավոր և ոչ թե մշտական բնակության իրավունք»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: