Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը ժամանակավորապես սահմանափակում է այցելուների մուտքը թանգարաններ և թանգարան-արգելոցներ
Երկրում համաճարակային իրավիճակի պատճառով Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը ժամանակավորապես սահմանափակում է այցելուների մուտքն իր ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարաններ և թանգարան-արգելոցներ:
Ստեղծված կանոնակարգերը կատարելու և համաճարակաբանների հանձնարարականները հաշվի առնելու համար Ազգային գործակալությունը քաղաքացիներին և տուրիստական ընկերություններին կոչ է անում հետաձգել պլանավորված այցերն ու շրջագայությունները:
«Թանգարան-արգելոցների վարչության աշխատակիցների առողջական վիճակի կարգավորվելուց և համաճարակային իրավիճակի բարելավումից հետո Ազգային գործակալության կառուցվածքային ենթակայության տակ գտնվող թանգարաններ և թանգարան-արգելոցներ այցելուների ընդունելությունը կվերականգնվի բժշկական անվտանգության սահմանված կանոնները հաշվի առնելով, սովորական ռեժիմում: Գործակալությունը նախապես կհայտարարի թանգարանային տարածքների բացման մասին:
Խուսափենք վարակի լայնածավալ և անվերահսկելի տարածումից», – ասվում է Մշակութային ժառանգության ազգային գործակալության հայտարարության մեջ: