Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը Ռուսթավելու պողոտայում ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հնագիտական շերտերի և արտեֆակտների հայտնաբերման վերաբերյալ հայտարարություն է տարածում

21:21, 19.08.2026
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Ռուսթավելու պողոտայում ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հնագիտական շերտերի և արտեֆակտների հայտնաբերման վերաբերյալ հայտարարություն է տարածում:
«Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքում հնագիտական շերտերի և արտեֆակտների հայտնաբերման դեպքերի մասին Թբիլիսիի քաղաքապետարանը Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը տեղեկատվությունը տրամադրում է օպերատիվերեն և հետագա գործողությունների մասին որոշումները կայացնում է գործակալության հանձնարարականների հիման վրա:
Ընթացիկ վերականգնողական աշխատանքների ժամանակ առ այսօր հայտնաբերված օբյեկտների նախնական ուսումնասիրությունն ու ֆիքսումը Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մասնագետներն իրականացրել են անմիջապես:
Գործակալության հանձնարարականի հիման վրա, բոլոր անհրաժեշտ դեպքերում, ենթակառուցվածքային աշխատանքները կիրականացվեն որակավորված հնագետի (հնագետների) վերահսկողությամբ, իսկ հնագիտական նոր օջախների հայտնվելուն պես անհապաղ կտեղեկացվի գործակալությանը, որպեսզի ժամանակին իրականացվեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը», – նշված է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հայտարարության մեջ:

Նմանատիպ