Մրցակցության գործակալությունը անթույլատրելի է ճանաչել «Սիտրոեն Ջորջիա» ընկերության հայցը
Մրցակցության գործակալությունը «Սիտրոեն Ջորջիա» ընկերության հայցի կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն:
Ինչպես ասված է գործակալության հայտարարությունում, գործակալությունը «Սիտրոեն Ջորջիայի» հայցը, կապված պետական իշխանության մարմինների կողմից մրցակցության կանոնների խախտման կապակցությամբ ճանաչել է անթույլատրելի:
«2017 թ. դեկտեմբերի 12-ին, ՍՊԸ «Սիտրոեն Ջորջիան» մրցակցության գործակալություն է ներկայացրել հայց, որի համաձայն ուշադրությունը բևեռված է 6 տնտեսական գործակալի՝ ՍՊԸ «Ստրադա Մոտորս», ՍՊԸ «Իբերիա Ավտո», «Հիունդայի ավտո Վրաստան», ՍՊԸ «Կիա մոտորս», ՍՊԸ «Ջի Թի մոտորս» և «Ֆրանս ավտո» ընկերությունների կողմից համաձայնեցված գործողությունների կապակցությամբ, ինչը սահմանափակում է մրցակցությունը («մրցակցության մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդված):
Հայցվորը նշել է նաև մրցակցության կարևոր սահմանափակման մասին (օրենքի 10-րդ հոդված): Նրա դիրքորոշմամբ, պատասխանատու է երեք գնող կազմակերպություն՝ շտապ բժշկական օգնության կենտրոնը, Գարդաբանիի ջերմոցը և Վրաստանի առողջապահության նախարարությունը, որոնց գործողություններով երևում է, որ առավելություն էր տրվում նշված գործակալների առաջարկներին և սահմանափակում էր հայց ներկայացնող ընկերության գործունեությունը:
Ներկայացված հայցի սկզբունքով, սկսվել է հարցի ուսումնասիրումը, և այս փուլում մրցակցության գործակալությունը կարևոր քայլեր է ձեռնարկել լրատվություն ստանալու ու մշակելու տեսանկյունից:
Կոնկրետ, հայցը ուղարկել է բոլոր ընկերություններին և պետական մարմիններին և վերլուծել է նրանց դիրքորոշումները: Պահանջել է համապատասխան լրատվություն պետական գնումների գործակալությունից, եկամուտների ծառայությունից, ներքին գործերի նախարարությունից և սաքպատենտից և բոլոր այն ընկերություններից, որոնց մասին խոսվում է ներկայացված հայցի մեջ: Բացի այդ մրցակցության գործակալությունը հավելյալ լրատվություն է ստացել «Սիտրոեն Ջորջիա» ընկերությունից:
Մրցակցության գործակալությունը ուսումնասիրել է ստացված լրատվությունը և կայացրել, որ քննություն սկսելու հիմքեր չկան և հայցը պետք է համարվի անթույլատրելի:
Հեղինակ -
Edgar Barsegyan