Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությունը Առողջապահության նախարարության դիմումի հիման վրա սկսել է դեղագործական ընկերությունների դեմ ուղղված հերթական գործի քննությունը
Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությունը Առողջապահության նախարարության դիմումի հիման վրա սկսել է դեղագործական ընկերությունների դեմ ուղղված հերթական գործի քննությունը։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ գործը վերաբերում է նախորդ տարվա դեկտեմբերին նախարարության հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի դեղագործական ընկերությունները դեղամիչոցները վաճառում էին ներմուծման գնի համեմատ 1000%, 2000% և 3000% թանկացմամաբ։
Մրցակցության գործակալությունը հետաքննում է ութ դեղագործական ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումը։
Գործակալությունը կորոշի, թե արդյոք ընկերությունների կողմից եղել են գների անարդար սահմանում կամ այլ անարդար առևտրային պայմաններ:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունն արդեն բաշխել է նշված դեղամիչոցների գնագոյացման տեղեկանքային մեխանիզմը, որից հետո դեղամիչոցների գինը իջեցվել է։
Տեղեկացնենք, որ Մրցակցության ազգային գործակալությունը դեկտեմբերի վերջին ավարտել է Առողջապահության նախարարության դիմումի հիման վրա մեկ այլ դեպքի քննությունը։ Հետաքննության արդյունքում հաստատվել է, որ դեղագործական ընկերությունների կողմից տեղի է ունեցել համաձայնեցված գործողություն և մրցակցային օրենսդրության կոպիտ խախտում։ Մասնավորապես, «ՊՍՊ Ֆարմա»-ն, «Ավերսի»-ը, «Ֆարմադեպո»-ն, «Գիպիսին»-ը և «Մերմիսը» նույնական գներ են սահմանել ուռուցքաբանական դեղամիջոցների համար։ Մրցակցային գործակալությունը տուգանել է խախտող դեղագործական ընկերություններին 52 797 934 լարիով։