«Մրավալախալխես» վերտառությամբ ակցիայի ժամանակ ցուցադրել են Բորջոմիում այրված ծառերը (ֆոտոշարք)
19:18, 23.12.2017
Թբիլիսիում, սպորտի պալատի մոտ մեկնարկել է «Մրավալախալխես» վերտառությամբ ակցիան: Ակցիայի նպատակն է Բորջոմիում հրդեհի ժամանակ տուժած անտառների վերականգնումը: Միջոցառման կազմակերպիչներն են՝ «Լիվինգստոն» և «Տրիպեքս» գործակալությունները:
Կազմակերպիչների խոսքերով, վայրը ընտրվել է հատուկ, որտեղ մշտապես գործում է ամանորյա շուկան: Նրանց հայտարարությամբ, մարդիկ գալով այստեղ և գնելով տոնածառ, կարող են նաև ծառ տնկել, այս անգամ Բորջոմիի կիրճի համար:
Նշենք, որ մարդկանց հնարավորություն կտրվի գնել հատուկ վաուչերներ, որի վրա գրված կլոինի իրենց անունը և այդ գրառումը կփակցվի տնկած ծառի վրա, միևնույն ժամանակ նույն գործողությունը հնարավոր է անել նաև borjomistvis.ge կայքում: