Մոծամեթա վանքի մոտ ավարտվել են տուրիստական ենթակառուցվածքի բարեկարգման աշխատանքները
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը Տղիբուլիի մունիցիպալիտետում ավարտել է Մոծամեթա (Նահատակներ) վանքի մոտ, մշակութային ժառանգության և տուրիստական գոտիների բարեկարգման աշխատանքները:
Նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և դրա արժեքն է մոտ 1.4 միլիոն լարի:
Ըստ նախագծի, իրականացվել են ցանկապատի պատերի ամրակայման աշխատանքներ:
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունում հայտարարում են, որ նախագծի նպատակն է Իմերեթիի շրջանում զբոսաշրջության զարգացման համար ստեղծել բարենպաստ պայմաններ: