Մոտ օրերս Էնթոնի Բլինկենը կժամանի Իսրայել
Մոտ օրերս Էնթոնի Բլինկենը կժամանի Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկա օրերին կայցելի Իսրայել՝ պարզելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է շարունակել աջակցել նրանց։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքով՝ պետքարտուղարը Իսրայել կմեկնի հինգշաբթի օրը։

«Քարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության ղեկավարների հետ հանդիպմանը և շարունակելու քննարկումները, որոնք նա ու նախագահը ունեցել են նրանց հետ հարձակումների սկսվելուց ի վեր»,- ասել է Միլլերը ճեպազրույցում։