Մոտ 20 հազար մարդ Բեռլինում ցույց է անցկացրել՝ պահանջելով կլիմայի պաշտպանության համար խիստ օրենքներ մտցնել
Գերմանիայում ավելի քան 20 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել՝ կապված կլիմայի փոփոխության հետ։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին կլիմայի պաշտպանության ավելի խիստ օրենքներ և սոցիալական փոփոխություններ մտցնել։
Բեռլինում հանրահավաքի ժամանակ ցուցարարներն ասացին, որ տնտեսությունը և դրա գործունեության ձևը պետք է փոխվի, որպեսզի շրջակա միջավայրի իրական փոփոխություններ տեղի ունենան
Գերմանիայի կառավարությունը այս տարվա հունիսին փոփոխություններ է կատարել կլիմայի պաշտպանության մասին օրենքում, սակայն հակառակորդներն ասում են, որ փոփոխությունը բավականաչափ ճնշում չի գործադրում տրանսպորտի ոլորտի վրա: