Մոտ 115 000 մարդ դուրս է եկել Բարսելոնա՝ պահանջելով Կատալոնիայի անկախությունը
Մոտ 115 000 մարդ դուրս է եկել Բարսելոնա՝ պահանջելով Կատալոնիայի անկախությունը

Մոտ 115 000 մարդ դուրս է եկել Բարսելոնա՝ պահանջելով Կատալոնիայի անկախությունը։ Երթից հետո ակցիայի մասնակիցները հավաքվել են Բարսելոնայի կենտրոնում՝ Իսպանիայի հրապարակում։

Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը դեռ ցույցից առաջ ասել է, որ Կատալոնիան չպետք է բաց թողնի հանկարծակի աճող դերը, որը ձեռք է բերել Կատալոնիայի տարածաշրջանային կուսակցությունը` Իսպանիայի նոր կառավարության ձևավորման գործընթացում։

Նշենք, որ հուլիսի խորհրդարանական ընտրություններում ոչ մի կուսակցություն չկարողացավ ստանալ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 176 մանդատը, ինչի պատճառով, փորձագետների կարծիքով, կատալոնական կուսակցությունների դիրքորոշումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացում։