Մոսկվայում ՌԴ ՊՆ հետախուզության բաժնի սպայի ականապատ մեքենան պայթելու մեջ կասկածվողը ձերբակալվել է Թուրքիայում
Մոսկվայում ՌԴ ՊՆ հետախուզության բաժնի սպայի ականապատ մեքենան պայթելու մեջ կասկածվողը ձերբակալվել է Թուրքիայում։
Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական լրատվամիջոցը՝ հիմնվելով երկրի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի վրա։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է նրան արտահանձնել Ռուսաստանին, Բորնտիկովը պատասխանել է.«Մենք աշխատում ենք թուրքերի հետ, աշխատում ենք։ Բայց տեսնենք»։
Միաժամանակ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ մոսկովյան ավտոմեքենայի պայթյունի մեջ կասկածվողը ձերբակալվել է Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Սերեբրյակովը։
Պայթյունի հետևանքով ամուսինն ու կինը վիրավորվել են։
Դեպքի վարկածներից մեկը սպանության փորձն է, որը կապված է տուժողի մասնագիտական գործունեության հետ։
Մոսկվայում այսօր ավտոմեքենա է պայթել: