Մոսկվայում Մայիսի 9-ի կապակցությամբ արտակարգ միջոցներ են ձեռնարկվել

11:06, 09.05.2025

Տարբեր երկրների առաջնորդներ ժամանել են Մոսկվա՝ հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու նպատակով։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Կրեմլ արդեն իսկ ժամանել են Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մոսկվայում այցով գտնվում է նաև Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը, ով նախօրեին բանակցություններ է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ։

Մոսկվայում են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Բացի այդ, ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով, Կրեմլում գտնվում են նաև օկուպացված Աբխազիայի ինքնահռչակ «նախագահ» Բադրա Գունբան և օկուպացված Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղական ժամանակով ժամը 10:00-ին ելույթ կունենա տոնական շքերթի ընթացքում։ Շքերթին կմասնակցի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ և տանկեր։

Ռուսաստանի կառավարությունում հայտարարում են, որ զինվորականները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ծրագրված միջոցառումների անվտանգության ապահովման համար, Մոսկվայում կիրառվել են արտակարգ միջոցներ։

Նմանատիպ