Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը մեզ համար անընդունելի է. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը մեզ համար անընդունելի է. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

Դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է վրացական դրոշը, ինչը մեզ համար բնականաբար անընդունելի է,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդակցությունների տնօրինության մեկնաբանության մեջ։

Նրանց խոսքով՝ գերատեսչությունը դրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական ​​ալիքներով։

«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը 3+3 տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվեց վրացական դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար, և մենք ստիպված էինք դրան արձագանքել համապատասխան դիվանագիտական ​​ալիքներով», – ասվում է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Այսպես կոչված 3+3 ձ.աչափի առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանը ներկայացված չէր լինի այսպես կոչված 3+3 ձևաչափի հանդիպմանը: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը չի դիտարկի այս ձևաչափին մասնակցելու հարցը։