Մոսկվայում գտնում են, որ ՆԱՏՕ-ի հետ էսկալացիայի դեպքում առաջինը կտուժի Ֆինլանդիան
Մոսկվայում գտնում են, որ ՆԱՏՕ-ի հետ էսկալացիայի դեպքում առաջինը կտուժի Ֆինլանդիան

Ռուս դիվանագետ Միխայիլ Ուլյանովի խոսքով, ՆԱՏՕ-ի հետ էսկալացիայի դեպքում առաջինը տուժելու է Ֆինլանդիան,- այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Ուլյանովի մեկնաբանությունը հրապարակում է «Եվրոակտիվ»-ը։

«Նրանք ապրում էին հանգիստ և խաղաղ, և հանկարծ հայտնվեցին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև՝ որպես այդ դաշինքի անդամ, բայց քանի որ նրանք մեր հարևաններն են, եթե Աստված մի արասցե որևէ սրացում լինի, առաջինը կտուժի Ֆինլանդիան»,- ասում է Ուլյանովը։

Տեղեկության համար՝ ավելի վաղ ռուսական «Ռոստեխ» պետական ​​ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ մինչև 2023 թվականի վերջ Ռուսաստանը մինչև տարեվերջ կտեղակայի նորագույն հաուբիցները Ֆինլանդիայի սահմանին։