Մոսկվայում ավտոբուսի վթաերթի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի (տեսանյութ)

Մոսկվայի արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 5-ի,- այս մասին հաղորդագրություն է տարածել  ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունը: Պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ:

Սլավյանսկի պուրակում  ավտոբուսը մխրճվել է մարդկանց խմբի մեջ:

«Ըստ նախնական վարկածների՝ կա՛մ ավտոբուսին մեկ այլ ավտոմեքենա է բախվել, կա՛մ վարորդին չի հաջողվել արգելակել մեքենան: Ոստիկանները տեղում ուսումնասիրում են միջադեպը»,- նշել են ծառայությունում:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ ավտովթարի հետևանքով զոհվել է չորսից 4-ից 5 մարդ, մոտ 15 մարդ վնասվածքներ է ստացել: Մոսկվայի արևմուտքում տեղի ունեցած դեպքի վայր 3 ուղղաթիռ է ժամանել: