Մոսկվայում ասում են, որ Արևմուտքն արդեն որոշում է կայացրել Ռուսաստանի խորքում հարվածների մասին
Ռուսաստանը գիտի, որ Արևմուտքն արդեն որոշում է կայացրել ռուսական տարածքի խորքում հարվածների վերաբերյալ և համապատասխան ուղերձներ է ուղարկել Կիևին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նախագահը շատ հստակ արտահայտեց իր դիրքորոշումն այս թեմայով։ Մենք գիտենք, որ որոշ ժամանակ առաջ համապատասխան որոշումներ են ընդունվել, և նման ազդանշաններ արդեն ուղարկվել են Կիև»,- ասել է Ռյաբկովը։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Ուկրաինային թույլ տրվի օգտագործել հեռահար արևմտյան զենք Ռուսաստանի ներսում, դա կլինի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը հակամարտությանը։